Որտեղ է շրջվել զինվորական «Ուրալ»-ը
Ավելի վաղ ՀՀ ՊՆ հայտնել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վթարը Մեղրիում է եղել, դիրքից զորամաս գնալիս: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կրակել է «Ուրալ»-ի վրա:
Կարծիքներ