Ղրիմում պեղումների ժամանակ եզակի քարե դագաղ է հայտնաբերվել

Ղրիմում պեղումների ժամանակ եզակի քարե դագաղ է  հայտնաբերվել

Կերչում պատմական քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է եզակի դատարկ սարկոֆագ։ Այս մասին հայտարարել է Էրմիտաժի գիտական արշավախմբի ղեկավար Ալեքսանդր Բուտյագինը։Այն համարվում է եզակի հուղարկավորություն, քանի որ դագաղը ոչ թե առանձին սալիկներից է եղել պատրաստված, այլ մեկ ամբողջական քարից, ինչը անսովոր կարելի է համարել հին ժամանակների համար։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ամենայն հավանականությամբ այնտեղ հուղարկավորված է եղել նորածին երեխա։ Սակայն բացելով քարե դագաղը ոչինչ ներսում չեն հայտնաբերել։ Գիտնականները չեն բացառում, որ օրինակ հուղարկավորությունը արվել է հենց դատարկ դագաղով, ի հիշատակ օտարության մեջ մահացած մեկի։ Դագաղը թվագրվում է ՔԱ 6-րդ դարի երկրորդ կեսով։