Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի:  Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Սարգսյանը Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն էր։