Մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը

Մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը

Այսօր 113 տարեկան հասակում մահացել է Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, որը ճանաչվել էր Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին: Ճապոնացին մահացել է իր տանն՝ Ասյորո գյուղում:

Նոնական ծնվել էր 1905 թվականին: Նա բնակվում էր իր թոռների հետ միասին Հոկայդոյի հյուսիսում՝ Մեական լեռան ստորոտին: Նրա հետնորդներն այդ տարածքում՝ տաք աղբյուրներում, «Նոնակա օնսեն» փոքր հյուրանոցի սեփականատերեր են: