Մեղադրել է արեւմտաեվրոպական երկրներից մեկին՝ դեմոկրատիայի դեմ ոտնձգության համար

Մեղադրել է արեւմտաեվրոպական երկրներից մեկին՝ դեմոկրատիայի դեմ ոտնձգության համար

Telegram մեսենջերի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հայտնել է, որ մեսենջերը ստացել են արեւմտաեվրոպական երկրներից մեկի կառավարությունից պահանջ՝ միջամտելու Ռումինիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին։ Դուրովը մանրամասնել է, որ այս պահանջը Telegram-ում ստացել են ընտրությունների նախօրեին։ Նպատակն այն է, եղել, որպեսզի ստիպեն ռումինացի պահպանողականներին լռել։

Telegram-ն էլ իր հերթին պատասխանել է, որ ոչ մի կերպ չի միջամտելու Ռումինիայի ընտրություններին։ Դուրովը կոնկրետ երկրի անուն չի նշել, սակայն գրառմանը կցել է բագետ պատկերող «էմոջի» ինչից շատ օգտատերեր ենթադրում են, որ նա ակնարկել է Ֆրանսիայից։ «Չի կարելի դեմոկրատիան պաշտպանել այն ոչնչացնելով։ Չի կարելի ընտրություններին արտաքին միջամտությունների դեմ պայքարել՝ ընտրություններին միջամտելով»,- գրել է Դուրովը։ Նրա կարծիքով՝ խոսքի ազատությունն ու ազնիվ ընտրությունները անբաժանելի են եւ ռումինացի ժողովուրդը արժանի է թե մեկին եւ թե մյուսին։