Ո՞ւր են մնում անաչառությունը եւ համակողմանիությունը

Ո՞ւր են մնում անաչառությունը եւ համակողմանիությունը

Բաց նամակ ԱՀ գլխավոր դատախազ Ա. Մոսիյանին

Հարգարժան պարոն Մոսիյան
Սույն թվականի հունվարին Մարտակերտի շրջանի Առաջաձորի միջնակարգ դպրոցի երկու ուսուցչուհի  դիմել է դատախազություն՝ տնօրենի դեմ ներկայացնելով մի շարք մեղադրանքներ: Ստուգմամբ պարզվել է, որ փաստերը հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Այդուհանդերձ, դատախազությունը նյութերն ուղարկել է Ոստիկանության քննչական վարչություն, որը կատարել է լրացուցիչ հետաքննություն: 

Հիմք ընդունելով դպրոցի անգլերենի ուսուցչուհու  բացատրությունը, թե ինքը 2016 եւ 2017թ.թ. ամառային արձակուրդներից հետո մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը չի ներկայացել աշխատանքի, բայց վարձատրվել է, Ոստիկանության քննչական բաժնում տնօրենի նկատմամբ նախապատրաստվել են  նյութեր, գործը կարող է ուղարկվել դատարան:
Հարց է առաջանում՝ դպրոցի անգլերենի ուսուցչուհին ինչու՞ այդ մասին անձամբ չի դիմել դատախազություն: Երկրորդ, տնօրենի դեմ այդ բողոքն ինչու՞ չի բարձրացվել 2016 կամ  2017 թվականին: Ծագում է նաեւ այլ հանգամանք. բանն այն է, որ հիշյալ ժամանակահատվածում տնօրենն ինքը գտնվել է արձակուրդում: Նա առաջնորդվել է ներկայացված հաճախացուցակով, որի իսկությունն արձակուրդում գտնված լինելու պատճառով ինքը չէր կարող ստուգել:
Եւ վերջապես՝ մի՞թե մանկախ Արցախի Հանրապետությունում վերադարձել են այն ժամանակներին, երբ մեկ անձի, ընդ որում՝ ուղղորդված եւ կանխակալ, ցուցմունքը բավական էր մարդուն պատասխանատվության ենթարկելու համար: Այսպե՞ս է դատախազությունը  պահպանում օրինականությունը: 

Ցավով՝ առաջին գումարման ՀՀ ԳԽ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գումարումների ԱՀ ԱԺ պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան