Հայտնի է կազդուրիչ հանգստի համար լավագույն երկիրը

Հայտնի է կազդուրիչ հանգստի համար լավագույն երկիրը

Ինդոնեզիան դարձել է կազդուրիչ հանգստի համար լավագույն երկիրը։ Այս մասին հայտնում է Daily Mail հանդեսը։ Ըստ հրապարակման, կազմվել է կազդուրիչ հանգստի համար լավագույն երկրների ցանկը։ Հաշվի է առնվել այս ցանկում այն հանգամանքը, թե տուրիստը ժամանելով տվյալ երկիր որքան լիարժեք է կարող կտրվել առօրյայից, թուլանալ եւ զբաղվել իր ուժերի վերականգնմամբ։ Հաշվի են առնվել նաեւ կլիմայական պայմանները, օդի ջերմաստիճանը, առւեոտ օրերի տարեկան քանակը, աղմուկի մակարդակը, անվտանգության մակարդակը եւ այլն։ Երկրորդ տեղում հայտնվել է Ավստրալիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսլանդիան։ Ցանկում են նաեւ Շրի Լանկան, Կիպրոսը, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Հնդկաստանը Հունաստանը, Մավրիկիան։