13 տարի անց Թուրքիան դեսպան է նշանակել Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել։ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:
Հայտնի է, որ Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր թուրքական դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո փաստորեն նոր նշանակում է կատարվել։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում, իսկ Իսկ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։
Կարծիքներ