Թուրքիան Իդլիբում երբեք չի նահանջի․ Ռ․ Թ․ Էրդողան

Թուրքիան Իդլիբում երբեք չի նահանջի․ Ռ․ Թ․ Էրդողան

Անկարան ավելացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Իդլիբում մարդասիրական ճգնաժամը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայում տեղի ունեցած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ֆրակցիայի նիստի ժամանակ։

Ըստ Թուրքիայի նախագահի, հիմնական խնդիրը, որին հանդիպել են թուրքերը Իդլիբում, հանդիսանում է Սիրիայում օդային տարածքի օգտագործումը։ Էրդողանը ասել է, որ այս հարցը եւս հույս կա, որ առաջիկայում կլուծվի եւ իրենց ոչ մի քայլ չեն նահանջի Իդլիբից։ Նա հավելել է, որ Ասադի կողմնակիցները պետք է հետ գնան մինչեւ այն շփման գիծը, որը որոշված է Սոչիի պայմանավորվածություններով։