ԵՄ-ն կոչ է անում պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին

ԵՄ-ն կոչ է անում պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին

Ռուսաստանը կարող է հարձակվել ԵՄ երկրներից մեկի վրա արդեն 2028թ.-ին, ուստի Միության անդամները պետք է գումար ծախսեն ոչ միայն պատերազմը կանխելու, այլև դրան նախապատրաստվելու համար։  Այս մասին Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) տարեկան համաժողովում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նա մեջբերել է ազգային հետախուզության տվյալները, որոնց համաձայն՝ Կրեմլը մտադիր է «փորձարկել» ԵՄ-ի պատրաստվածությունը պաշտպանությանը «3-5 տարում»։

Կալլասը չի ներկայացրել ագրեսիայի հնարավոր պլանի մանրամասները, սակայն հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանում է միայն «ուժի լեզուն»։ 

Նրա կարծիքով, ԵՄ-ն նրան շատ երկար այլընտրանքներ էր առաջարկում՝ հույս ունենալով, որ նա կընտրի տնտեսական բարգավաճմանն ուղղված համագործակցությունը պատերազմի փոխարեն, բայց փոխարենը նա ընտրեց իմպերիալիստական ​​նկրտումները և ռազմականացումը:

Այս կապակցությամբ Կալլասը կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը: