Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Անդրադարձ է կատարվել ս. թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Արցախի տեղեկատվական շտաբ