ՆԱՏՕ-ն չի փոխել իր մտադրությունները Վրաստանի այդ կառույցին անդամակցության հարցում․ արձագանք Թբիլիսիից

ՆԱՏՕ-ն չի փոխել իր մտադրությունները Վրաստանի այդ կառույցին անդամակցության հարցում․ արձագանք Թբիլիսիից

ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր մտադրությունները կապված Վրաստանի՝ այդ կառույցին անդամակցության հետ, չնայած Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի դեպի արեւելք չընդարձակվելու պահանջներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Կարեւոր է այն, որ ՆԱՏՕ-ի գործընկերները եւս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումն այն մասին, որ միասնական են եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում ոչինչ չի փոխվում, չնայած այն սուր հռետորաբանությանը, որը գալիս է Ռուսաստանից եւ հակասում է միջազգային սկզբունքներին»,- մասնավորապես ասել է Զալկալիանին։

Նա նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության Բուխարեստյան գագաթնաժողովի /2008թ/ որոշումը չի կարող փոխվել եւ ոչ մեկը իրավունք չունի այս կամ այն ռեգիոնը դիտարկելու որպես իր ազդեցության գոտին։