Բժիշկները, ի աջակցություն Չարչյանի, նորից դատախազության մոտ ակցիա են անում

Բժիշկները, ի աջակցություն Չարչյանի, նորից դատախազության մոտ ակցիա են անում

Բժիշկներն իրենց սպիտակ խալաթներով հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ի աջակցություն «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի։

Նշենք, որ այսօր կալանավորված Չարչյանին են այցելել պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ու նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեսակցության ժամանակ Չարչյանը՝ պայմանավորված առողջական վիճակով, հազիվ էր խոսում։