Առաջարկ ԱԺ պատգամավորներին

Հարգելի պատգամավոր.
ՄԱԿ-ի անդամ երկրների համաշխարհային հարթակում երկրների վարկանիշը որոշվում է նաև օրենսդրական գործունեությամբ, որն ուղղված է փոփոխվող գնաճային իրավիճակի պայմաններում թոշակառուների աջակցմանը:
Որքան բարձր է երկրի վարկանիշը, այնքան ավելի տարբերակված վերաբերմունք ունեն օրենսդիրները թոշակառուների բանակի նկատմամբ։
Այս բանակում կա թոշակի անցած ամուսինների համեմատաբար փոքր ջոկատ, որոնք միասին ապրել են 50 և ավելի տարի։ Զարգացած երկրներում նման ամուսիններին շնորհավորում է անձամբ երկրի նախագահը, կառավարությունը նրանց պարգեւատրում է կա՛մ միանվագ գումարով, կա՛մ բարձրացնում է նրանց թոշակը օրենքով սահմանված չափով։ Սկանդինավյան երկրներում այս զույգերը պարգեւատրվում են նաև պետության կողմից վճարվող ցմահ բժշկական ապահովագրությամբ:
Ցավոք, Հայաստանում թոշակառուների այս փոքրիկ ջոկատը օրենքով չի տարբերակվում, և նրանք աննկատ են մնում պետության կողմից, որին երեխաներ ու թոռներ են տվել։
Խնդրում եմ լրացնել այս բացը` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել նոր օրենք՝ տարբերակելով վերոհիշյալ թոշակառուների խումբը և սահմանելով նրանց աջակցելու և պարգևատրելու ձևերը:
Հարգանքներով և հույսով՝ Ռուբեն Տեր-Անտոնյան
Կարծիքներ