Փաստաբանները պաշտպանվելու միջոցներ են փնտրում․ տեսանյութ

Փաստաբանները պաշտպանվելու միջոցներ են փնտրում․ տեսանյութ

ՀՀ փաստաբանների պալատում ընթանում է վերջերս Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի նկատմամաբ իրականացված գործողությունների վերաբերյալ հրավիրված փաստաբանների ակումբի նիստը։ Հիշեցնենք՝ Գրիգորյանի խափանման միջոցին վերաբերող դատական քննությունից հետո վերջինիս կալանավորումը պահանջող մի խումբ ակտիվիստներ կոտրել էին Մկրտչյանի մեքենան և նույնիսկ թքել մեքենային։ Նշենք նաև, որ ցուցարարների պնդմամբ՝ Մկրտչյանը իրենց անվանել է թափթփուկներ, ինչի համար և կատարվել են վերոնշյալ գործողությունները։ 

Նիստից առաջ լրագրողների հետ զրույց ունեցավ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը․ «Այսօրվա հավաքը խոսում է մի բանի մասին, որ փաստաբաններս մտահոգություն ենք տեսնում մեր մյուս գործընկերների պաշտպանության առումով։ Հասկանալի է, որ քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, բնականաբար նաև խաղաղ հավաքների միջոցով որոշակի գործընթացների վրա ազդելու, բայց չմոռանանք, որ մենք գործ ունենք արդարադատության հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը։  

Նա նաև նշեց, որ իրենց պաշտպանության հարցով դիմել են վարչապետին, սակայն որևէ պատասխան դեռևս չեն ստացել. «Շատ հաճախ քաղաքացիները շարժվում են վարչապետի հայտարարությամբ և այն համարվում են օրենքից դուրս։ Մենք փորձեցինք նույնպես օգտվել նրա հեղինակությունից։ Այսօրվա խնդիրն այն է, որ մենք մեզ պաշտպանելու միջոցներ գտնել, մենք պետք է մտաշենք, թե ինչպես մեզ պաշտպանենք»։