Նախկինում ՀՀԿ խորհրդի անդամ, բնապահպանության վարչության պետը ազատման դիմում է գրել

Նախկինում ՀՀԿ խորհրդի անդամ, բնապահպանության վարչության պետը ազատման դիմում է գրել
Խաչիկ Հակոբյան

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս նշեց, որ Խաչիկ Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել ուրբաթ օրը, ապա նշեց՝ կարծում եմ, որ քաղաքապետը կբավարարի։ 

Հարցին, թե ինչո՞ւ է նման կարծիք հայտնում, Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարող եմ միայն  ասել, որ քաղաքապետը պարբերաբար խորհդատվությունների ժամանակ իր դժոգոհությունը հայտնել է քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ»։

Նա նաեւ նշեց, որ, երբ Հակոբյանի փոխարինողի անունը հայտնի լինի, իրենք տեղյակ կպահեն։

Նշենք նաեւ, որ Հակոբյանի «անցյալի», ՀՀԿ-ի խորհրդի անդամ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) տեղակալը լինելու մասին գրառում էր կատարել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։