Ի՞նչ իրավիճակ է կառավարության մոտ

Ի՞նչ իրավիճակ է կառավարության մոտ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք բողոքում են Հայաստանում բանկային համակարգում տեղի ունեցող կիբերհանցագործություններից, զեղծարարություններից և բանկերի կողմից անմեղ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող անհիմն պահանջներից։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ վարչապետը պետք է ակտիվորեն միջամտի և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ լուծելու այս հարցերը և ապահովելու համակարգային փոփոխություններ, որոնք կկարգավորեն բանկային գործունեությունը ու կպաշտպանեն քաղաքացիների իրավունքները։