2 տարում քանի անգամ է սուտ խոսել նախագահը

2 տարում քանի անգամ է սուտ խոսել նախագահը

Իր նախագահության երկու տարիների ընթացքում Դոնալդ Թրամփը սուտ է խոսել 8 հազար անգամ։ Այս մասին գրում է Washington Post պարբերականը։

Ըստ հրապարակման, ընդհանուր առմամբ Թրամփի սուտ կամ մոլորության մեջ գցող հայտարարությունների թիվը եղել է 8158, ընդ որում 6 հազար անգամ նա սուտ է խոսել իր նախագահության երկրորդ տարում, այսինքն, առաջին տարում եղել է ավելի ազնիվ ու ճշտախոս։ Ստախոսությունների մեծ մասը վերաբերում են ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվելիք պատին։

Ուշագրավ է այն, որ ի հեճուկս Թրամփի հայտարարությունների, ամերիկացիները կարծում են, որ պատը չի կարգավորի անօրինական թմրաշրջանառության խնդիրը այդ շրջաններում։