Թուրքիայում ոսկու նոր խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Թուրքիայում ոսկու նոր խոշոր հանքավայր է հայտնաբերվել

1,2 միլիարդ դոլար արժեքով գնահատվող ընդհանուր պաշարների ծավալով ոսկու նոր խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վերանկը։ Հանքավայրը գտնվում է Մոլլաքարա գյուղի մոտ։ Ոսկու պաշարները կազմում են 20 տոննա։ Ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ դոլար։ Կա նաեւ արծաթի պաշարներ՝ 3,5 տոննա ծավալով, որի արժեքը չի գերազանցում 3 միլիոն դոլարը։ Մոլլաքարան գտնվում է Աղըրի նահանգում՝ Թուրքիայի արեւելքում։