Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը՝ Վահագն Բոյոջյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Բոյաջյանը։ Հիշեցնենք, որ Բոյաջյանն աշխատանքի էր ընդունվել վերջերս՝ սեպտեմբերի 10–ին։ ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրաարակվել այն մասին, որ Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Բոյաջյանը։ 

Նյութի աղբյուր՝ factor.am