Կրեմլը՝ Պուտինին «սպանելու» մասին

Կրեմլը՝ Պուտինին «սպանելու» մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու՝ Վլադիմիր Պուտինին սպանելու հավանականության մասին խոսքերը, ասել է, որ «նրանց մոտ ոչինչ չի ստացվի»։

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Եթե հիշում եք, Ուկրաինայից բազմիցս բանավոր մահափորձեր են եղել՝ տարբեր մակարդակներով։ Սա մենք քաջ գիտակցում ենք։ Եվ նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ 
Մենք կասկած չունենք, որ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն ու խնդիրները կիրականացվեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունը։

Ավելի վաղ Զելենսկին, պատասխանելով The Sun-ի լրագրողի այն հարցին, թե Ուկրաինան կօգտվի՞ Ռուսաստանի նախագահին «սպանելու» հնարավորությունից, եթե նման շանս ընձեռվի, ասել է.

«Սա պատերազմ է, և Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանելու իր հողը»: