Դատարանը հաստատել է Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը

Դատարանը հաստատել է Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ.Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության հետ կապված:

Մարտի 14-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Գևորգ Պետրոսյանին ներկայացվել էր մեղադրանք։