Փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը գեներալ-մայորի կոչում է ստացել

Փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը գեներալ-մայորի կոչում է ստացել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ՝ հուլիսի 4-ին, հրամանագրեր է ստորագրել, որով ուժային կառույցի մի շարք ներկայացուցիչների կոչումներ է  շնորհել։ 

Դրանցից մեկում կարդում ենք, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, Հանրապետության նախագահը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: