90 օրով մորատորիում 

90 օրով մորատորիում 

Չինաստանն ու Միացյալ Նահանգները շրջադարձային որոշում են կայացրել։ Մայիսի 14-ին Պեկինն ու Վաշինգտոնը փոխադարձաբար 90 օրով կնվազեցնեն այն բարձր մաքսատուրքերը, որոնք սահմանել են մեկմեկու հանդեպ։ Այս ձեռբերման մասին տեղեկանում ենք չին-ամերիկյան՝ Ժնեւում տեղի ունեցած բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարությունից։ Բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին։ Այսպես, Վաշինգտոնը չինական ապրանքների հանդեպ սահմանված 145 տոկոսանոց մաքսատուրքերը նվազեցնում է մինչեւ 30 տոկոս, Պեկինը՝ ամերիկյան ապրանքների հանդեպ սահմանված 125 տոկոսանոց մաքսատուրքերը նվազեցնում է մինչեւ 10 տոկոսի։ Երկուստեք նաեւ վերահաստատում են, որ չեն ցանկանում հարաբերությունների խզում եւ հետաքրքրված են առեւտրային հարաբերությունների պահպանմամբ։