Շնորհակալ ենք թեման լուսաբանելու համար

Շնորհակալ ենք թեման լուսաբանելու համար

Հարգելի hraparak.am-ի լրագրողներ անչափ շնորհակալ եմ Աբովյանի ծննդատան՝ մանկան մահվան ելքով ավարտված գործը լուսաբանելու համար։ Հայտնեմ, որ այդ դեպքից օրեր առաջ մայիսի 16-ին նույն դեպքը մեր հետ պատահեց, նույն նկարագրությամբ, իհարկե՝ մենք կարողացանք փրկել մեր ծննդկանին և մեր փոքրիկին։

 խնդրանքս Ձեզ, էլ ավելի բարձրաձայնել այդ հիվանդանոցի, կներեք նման արտահայտության համար, «ՏԳԵՏ ԺԱՄԿԵՏԱՆՑՆԵՐԻՆ», որոնք մարդկային կյանքեր են խլում, չակերտավոր հիպոկրատի երդվյալներին աշխատանքից հեռացնելու համար։ Վերոգրյալին ավելացնեմ, որ ես էլ եմ պատրաստ թե ցուցմունք տալու դատարանում, թե նյութ տրամադրելու Ձեզ։ 
Եվս մեկ անգամ խոնարհվում եմ Ձեր առաջ։ 

Կարինե Արզումանյան

 

Եւս մի նամակ ստացել ենք Հանուն որակյալ կրթության նախաձեռնությունից․  «Հարգելի՛ խմբագրություն, Ձեր բոլոր հոդվածներին այս ողջ ընթացքում հետևել ենք և շնորհակալ ենք հարցին հետևողական լինելու համար։ Ուսանողները պայքարելու են մինչև վերջ և չեն կոտրվելու, անգամ եթե հարցի լուծումը չլինի այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում են»։