Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնել։

Այսօր խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Դավիթ Գրիգորյանը հայտնեց՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժում է։

Կողմերը անցնում են կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։