Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է․ Տեսանյութ

Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է․ Տեսանյութ

Արդեն հասանելի է Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» (The Justice Project) վավերագրական ֆիլմի թրեյլերը. այն ներկայացվել է Յութուբի Oxygen ալիքում:

Ֆիլմը տևելու է երկու ժամ և պատմելու է ամերիկացի բանտարկյալների մասին, որոնք դատապարտվել են երկար ժամկետով: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանը իրավաբանների հետ այցելել է ԱՄՆ բանտեր, որպեսզի պատմի չորս բանտարկյալի պատմությունը, որոնք, ըստ նրանց, ապօրինի են դատապարտվել:

«Արդարադատության նախագիծ» ֆիլմի պրեմիերան ապրիլի 5-ին է: