Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: