«Հրապարակ». Նախարարը խոստովանեց տնտեսության տխուր վիճակի մասին

«Հրապարակ». Նախարարը խոստովանեց տնտեսության տխուր վիճակի մասին

Երեկ հայ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տխուր խոստովանություն է արել մեր տնտեսության վիճակի մասին եւ հորդորել դիվանագետներին՝ ներդրողներ գտնել արտերկրում։ «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին՝ 1 շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները․․․ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»,- ասել է նախարարը: