Մեծարգո ԿԳ նախարար...սպորտի և մշակույթի. վարչապետ (տեսանյութ)

Մեծարգո ԿԳ նախարար...սպորտի և մշակույթի. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում շրջանավարտներին հանձնեց դիպլոմները: Մինչ այդ նա ելույթով հանդես եկավ՝ դիմելով համալսարանի ռեկտորին, Հայաստանում ՌԴ դեսպանին և նախարար Արայիկ Հարությունյանին'   «Կրթության և գիտության մեծարգո նախարար...»,- ապա հիշեց, որ Հարությունյանը այլևս սուպերնախարար է և հավելեց՝ «սպորտի և մշակույթի»: Շրջանավարտներին էլ հիշեցրեց, որ իրենք դիպլոմները ստանում են նոր Հայաստանում, և երկիրը շենացնողը մեկն է, իսկ այդ մեկը՝ իրենցից յուրաքանչյուրը: