Նախագահի փաստաբանին 3 տարվա ազատազրկման են դատապարտել

Նախագահի փաստաբանին 3 տարվա ազատազրկման են դատապարտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նա մեղավոր է ճանաչվել հարկային մախինացիաներ, ֆինանսական չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ Ռուսաստանում Թրամփի ունեցած անշարժ գույքի մասին Կոնգրեսին կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ։ Հետաքրքրական է այն, որ Թրամփը հայտարարել է, որ Կոենը արժանի է լիարժեք ժամկետով բանտարկության, քանի որ ստել է հանցանքի ծանրությունը մեղմելու համար։ Թրամփը ասել է, որ Կոենը պատմություններ է հորինում, որպեսզի իր համար ձեռնտու գործարքի գնա քննչական մարմինների հետ։