«Հրապարակ». Վահագն Ալեքսանյանի առաջարկը անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում

«Հրապարակ». Վահագն Ալեքսանյանի առաջարկը անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում

ՔՊ վարչության անդամի թեկնածություն առաջադրած Վահագն Ալեքսանյանը նախընտրական քարոզչության ընթացքում, մեր տեղեկություններով, կարեւորել է ՔՊ քաղաքական դպրոցի եւ երիտասարդական կառույցի ստեղծումը։ ԱԺ ընդդիմադիրների ամենաակտիվ ջարդարարի այս առաջարկն անեկդոտի թեմա է դարձել անգամ հարազատ կուսակցությունում։

Մեզ պատմեցին, որ թիմակիցները «բոցեր» են արել, թե նա դասավանդելու է ընդդիմադիրներին պորտատեղադրելու եւ աքացի տալու քաղաքագիտական հիմունքներ։ Նկատենք, որ վերջին տարիներին որքան քաղաքական կյանքը մեռնում է, այնքան սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Դրանք, որպես կանոն, կուսակցություններին կից են։ Նմանատիպ դպրոցներ ունեն բազմաթիվ ուժեր՝ ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, անգամ ՍԴՀԿ-ն։