Այժմ էլ Լիբանանն է հարվածի թիրախում․ ի՞նչ է հայտնի 

Այժմ էլ Լիբանանն է հարվածի թիրախում․ ի՞նչ է հայտնի 

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի քանի շենքերի, որոնք օգտագործվում են «Հզբոլլահ»-ի կողմից հարավային Լիբանանի Քաֆր Քիլա, Մարուն ալ-Ռաս և Մարքաբա շրջաններում։
Տեղեկությունը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ): Բացի այդ, հարձակման է ենթարկվել կազմակերպության դիտակետը Էլ-Մատամուրա շրջանում, հայտնում է Իսրայելի ՊՆ-ն։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 14-ին անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի տարածքի վրա։ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին, ինչի արդյունքում հրեական և ամերիկյան ուժերը որսացել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ հարձակումը հասել է իր նպատակին։ Իսրայելը խոստացել է ուղիղ հարված հասցնել Իրանին։