Յուրի Ջորկաեֆը արցախցի դպրոցականների կողքին

Յուրի Ջորկաեֆը արցախցի դպրոցականների կողքին

Ֆրանսիայի հավաքականի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, «Բարի կամքի» դեսպան Յուրի Ջորկաեֆը որոշել է Սուրբ Ծննդյան տոնն այս տարի նշել արցախցի երեխաների հետ։

Տոնի առթիվ նա պլանշետներ է նվիրել պատերազմի պատճառով տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում ուսանող ավագ դասարանների 100 աշակերտների հեռավար դասընթացներին մասնակցելու համար։ 

Յ. Ջորկաեֆը նշել է, որ իր այցի կարեւոր նպատակներից մեկը կրթության զարգացմանը նպաստելն է։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ.Ղարախանյանը շնորհակալագրով իր խորին երախտագիտությունն է հայտնել Յ. Ջորկաեֆին այս դժվարին իրավիճակում արցախցիների կողքին լինելու եւ ուսումնական գործընթացում դպրոցականներին աջակցելու համար։