Ռուսական բանակը ստացել է «հոտառու» անօդաչուներ

Ռուսական բանակը ստացել է «հոտառու» անօդաչուներ

Ռուսական բանակը ստացել է «հոտառու» անօդաչուներ, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համակարգերի, եւ զենիթահրթիռային համակարգերի հայտնաբերման համար։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ըստ «Известия»-ի փոխանցման։

Համաձայն պարբերականի փոխանցման, Հարավային ռազմական օկրուգում փորձարկված հետախուզական համակարգերը կարող են տեղորոշել ռադիոէլեկտրոնային ճառագայթումը, թիրախների դիրքը եւ տակտիկա-տեխնիկական բնութագրիչները։

Պարբերականը նշում է, որ անօդաչուները աչքի են ընկնում իրենց կոմպակտ չափսերով, եւ կոչված են ռուսական ռազմական ավիացիային լուրջ կորուստներից հեռու պահել։