Որ կեղծ զանգեր էիր անում, աղջկա ձայնո՞վ էիր խոսում

Որ կեղծ զանգեր էիր անում, աղջկա ձայնո՞վ էիր խոսում

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքաքերծման միջադեպի կապակցությամբ մի բան հիշեցի։ 2019 թվականի մարտին ԱԺ-ում  Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին նախագծին, հայտարարել է.
«Նախագծի  քննարկման ընթացքում՝ մոտ 20 րոպե առաջ kursayin.am կայքի համարներով զանգել եմ ու ուսանողի վախվորած ձայնով խնդրել , որ իր համար կուրսային գրեն Սահմանադրական իրավունքի վերաբերյալ. «Թեման էլ չհստակեցրին, ասեցին՝ խնդիր չկա, ձեզ ե՞րբ է պետք: Ասի՝ 10 օրից, ասեցին՝ հա, հարց չկա, էջը՝ 500 դրամ: Վատը գիտե՞ք որն է, երբ մենք խոսում ենք գովազդի արգելման մասին, հստակ հասկանում ենք, որ սա միակ միջոցը չի, բայց պետք է քայլ անել այս ուղղությամբ»:

Դեռ 2019 թվականից այս պատգամավորը, ինչպես նաև նրանցից շատերը զբաղված են եղել ինտրիգներ նյութելով ու «շպիոնաժ խաղալով»։ Կեղծել են իրենց ձայնը, գուցե խոսել նաև աղջկա ձայնով, որպեսզի իմանան, թե կուրսայինը քանի դրամով են գրում։ Սա է եղել նրանց գործը։ Նմանատիպ ինտրիգներով հինգ տարի է ,,բոլորիս  խաղացնում են,,։ Ում վրա ուզում՝ գործ են կարում, շանտաժ հանում, տեսանյութեր թողարկում։ Հետո առանց ամաչելու ասում, որ Վլադիմիրի նման կուլտուրական մարդուն ասել են ՝ աչքիդ վերև հոնք կա։ Լավ է, որ հիշեցի Վլադիմիրի ինքնախոստովանական ցուցմունքը, որ ձայնը կեղծելով « ուսանող էր բռնել տալիս»։ Ձայնը կեղծել նշանակում է նաև աղջկա ձայնով խոսել։ Այնուհանդերձ հետաքրքիր է՝ որ կեղծմզանգեր էիր անում, աղջկա ձայնո՞վ էլ էիր խոսում։  Սա էլ այն բանի համար եմ հարցնում, որ «տեսանյութ եք թողարկել» ,  թե ոնց է Մհեր Սեդրակյանը փախչում։ Անգամ եթե ճիշտ է դա, քո արածին չի հասնի։   

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։ Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին  հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում։