Մեծն ֆելինին՝ 100 տարեկան (լուսանկարներ)

Մեծն ֆելինին՝ 100 տարեկան (լուսանկարներ)

Այսօր համաշխարհային մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Ֆեդերիկո ֆելինին կդառնար 100 տարեկան։ Կինոյի հանճարի կինոլեզվին մարդկությունը ծանոթացավ  «Քաղցր կյանք», «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ջուլիետան և ոգիները», «Կանանց քաղաք», «Ութուկես», «Ամարկորդ» , «Հարցազրույց» և շուրջ 50 այլ ֆիլմերի միջոցով։ Նրա «Քաղցր կյանք»  ֆիլմում Տրեվիի շատրվանում Անիտա Էկբերգի՝ Հռոմի լուսնի տակ  պարը համարվում է իտալական կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։
Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմագրության  մեջ ներառված ֆիլմերը մշտապես արժանացել են կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցականների՝ Կաննի կինոփառատոնի  «Սեզար», Մոսկվայի կինափառատոնի «Ոսկե մրցանակ», այլ՝  «Ոսկե գլոբուս» և վերջապես 5 ՝  «Օսկարների»՝  «լավագույն ռեժիսոր », «ավագույն օտարալեզու ֆիլմ »,  «լավագույն հագուստներ և դեկորացիա», «լավագույն սցենարիստ » և այլ անվանակարգերում։