ՀԲԸՄ-ն շնորհավորում է Կենտրոնական վարչության անդամ Էրիկ Էսրաիլյանին՝ Ֆրանցիսկոս Պապից շքանշան ստանալու առիթով

ՀԲԸՄ-ն շնորհավորում է Կենտրոնական վարչության անդամ Էրիկ Էսրաիլյանին՝ Ֆրանցիսկոս Պապից շքանշան ստանալու առիթով

Բժիշկ, կինոպրոդյուսեր, մարդու իրավունքների պաշտպան եւ գործարար Էրիկ Էսրաիլյանը, որ Լոս-Անջելեսից է, վերջերս ստացել է «Բենեմենտի» շքանշան, որը բարձրագույն քաղաքացիական շքանշանն է՝ շնորհված Ֆրանցիսկոս Պապի կողմից։ Պապական պարգեւը բժշկին շնորհվել է նրա հումանիտար գործունեության եւ ինչպես տեղում, այնպես էլ ողջ աշխարհում քրիստոնեական հավաքին ծառայելու համար։ Նա առաջին հայն է, ով նման եզակի պարգեւի է ստանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կողմից, որը արտացոլում է դոկտոր Էսրաիլյանի բացառիկ ծառայությունը ոչ միայն ողջ աշխարհի հայությանը, այլ նաեւ նրա իրազեկվածության մասին է խոսում կապված մարդու իրավունքների խախտումների հետ, ինչպես նաեւ առաջնորդական հատկությունների եւ այն աշխատանքի, որով նա նպաստեց, որպեսզի ամերիկյան կառավարությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։

Էսրաիլյանն անդամ է մի շարք ոչ կոմերցիոն կազմակերպությունների, որոնք կապված են առողջապահության, մարդու իրավունքների, կրթության, արվեստի եւ մշակույթի, այդ թվում նաեւ անդամ է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության, որին միացել է սկսած 2016 թվականից։ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հիացմունքով է անդրադարձել դոկտոր Էսրաիլյանի մասին, բնութագրելով նրան որպես անհաղթահարելի ուժ՝ հումանիտար տարածքում։

«Դոկտոր Էսրաիլյանի մեջ կա մի այնպիսի բան, որը բարի կամք է արթնացնում բոլոր շրջանակներում, որտեղ նա առկա է։ Նրա բարեհամբույր բնավորությունը հակասում է նրա տոկունությանն ու գործին նվիրվածությանը, սրտին մոտ ընդունելու կարողությանը։ Նա շարունակում է զարմացնել մեզ մարդկանց եւ գաղափարներ միավորելու իր տաղանդով, նպաստելով, որպեսզի բազմաթիվ ազդեցիկ մարդիկ աջակցության նախաձեռնողականություն ցուցաբերեն։ Նրա պարգեւները շարունակում են ավելանալ տարեցտարի եւ մենք կարող ենք անհամբերությամբ հետեւել, տեսնելու համար, որ նա կրկին եւ կրկին անելու է մարդկության վերելքի համար նախատեսված իր ձեռնարկները։ Մենք բախվավոր ենք, որ նա գտնվում է մեր վարչության կազմում, երբ մենք ապրում ենք ծանր ճգնաժամային եւ անորոշության ժամանակներ, հատկապես մեր հայրենիքում՝ Հայաստանում»։