Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա. Արթուր Վանեցյան

Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա. Արթուր Վանեցյան

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու կամ չուղարկելու վերաբերյալ։ 

«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում իր որոշման մասին կհայտնի»,- նշեց նա։

Նախագահը հայտնել է նաեւ, որ ի գիտություն կընդունի իրենց խոսքը, իսկ մինչ այս պահը ՍԴ չդիմելու պատճառների մասին ոչինչ չի ասել։