Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի այս տարվա վերջին՝ 12-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ ժամանակակից թուրք արձակագիր Շեյմա Քոչի պատմվածքը՝ թարգմանությամբ Կարոլինա Սահակյանի, Մոնիկա Հուննիուսի սուրբծննդյան պատմվածքը՝ թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի, Վլադիմիր Նաբոկովի պատմվածքը՝ Գեւորգ Թումանյանի թարգմանությամբ։

Ինչպես նաեւ Վարդան Սմբատյանի «Կարմիր մարդիկ» պատմվածքը, Սյուզան Սիմոնյանի հետաքննական հոդվածը՝ Ալեքսանդ Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած կտավների շուրջ։ Լիլիթ Երանյանի գրականագիտական անդրադարձը՝ գրականության ու կյանքի բաժանարար գծերի շուրջ։ Արփի Ոսկանյանի սյունը՝ «Անգրագետ Պողոսի եւ նրա պատգամավորի Ամանորի» մասին։  

Ինստապոեզիայի առաջատար դեմքերից՝ Մարի Ջո Շվարցի գործերը թարգմանել է Նոռա Գրիգորյանը, իսկ Լենգսթոն Հյուզի ջազային պոեզիան ներկայացրել է Հաս Չախալյանը։  

«Անտարես» հրատարակչությունն այս համարում մեզ տրամադրել է Հրաչ Բեգլարյանի «Կաթնծիրից անդին» պատմավեպից մի հատված։ Իսկ համարի գրաֆիկ-դիզայներ Անահիտ Կոստանյանն այս անգամ  համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցները փոխադրել է ամանորյա միջավայր՝ ստեղծելով պոստմոդեռնիստական ստիկերներ։