Ես ըդոր ի՞նչխ ըսեմ «դրական տեղաշարժ»․ փոխգնդապետի եղբայրը Հովհաննիսյանի հայտարարության մասին

Ես ըդոր ի՞նչխ ըսեմ «դրական տեղաշարժ»․ փոխգնդապետի եղբայրը Հովհաննիսյանի հայտարարության մասին

Երեկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դուրս է եկել կոմայից, սակայն ծայրահեղ ծանր իրավիճակում է։ Հետո արդեն Հովհաննիսյանը խմբագրեց իր խոսքը՝ ասելով, որ լրատվամիջոցներն իրեն սխալ են հասկացել, և Մխիթարյանը կոմայից դուրս չի եկել, սակայն դրական տեղաշարժ կա․ շարժումը է շուրթերը, աչքերը։ Մեզ հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը՝ Կարենն ասաց, որ որևէ դրական տեղաշարժ ինքը չի տեսնում, և վիճակը նախկինի պես է․

«Իր վիճակը էլի նույնն է։ Դուք գրեք, որ Արծրուն Հովհաննիսյանը սխալ տեղեկատվություն կուտա, էսօր արդեն ինքը ձեզ պիտի հակառակը ըսէ, ինչի՞ համար է ինքը սխալ տեղեկատվություն կուտա։ Իրենցից էսօր էլի մարդ է եկել, էսօր իր աչքով տեսել է, ինքն էլ զանգել, ասել է Արծրուն Հովհաննիսյանին։ Դրական տեղաշարժը էն է , որ իներցիայի տակ իր աչքը թարթվիգը, ըդիգ իրենց համար դրական տեղաշարժ է, բայց ինքը դեռ կոմայի մեջ է։ Ես ըդոր ի՞նչխ ըսեմ «դրական տեղաշարժ», դուք կսե՞ք։ Բժիշկներն էլ կսեն, որ ժամանակի հարց է»,- ասաց Մխիթարյանը։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հիշեցնենք, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախաքննության ընթացքում երկու անձ՝ մարզպետի օգնականն ու իր եղբայրը կալանավորվեցին, իսկ Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար իրավապահները քննություն են իրականացնում։ Ինքը՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։