Թրամփն ու Ռուբիոն տարակարծիք են Ռուսաստանի հարցում

Թրամփն ու Ռուբիոն տարակարծիք են Ռուսաստանի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «գրեթե ամեն օր» հիշատակում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորության մասին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է մոտենում այդ հնարավորությանը։ 

Այս մասին գրում է «New Lines» ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ուշադրություն դարձրեք՝ Ռուբիոն գրեթե ամեն օր է խոսում պատժամիջոցների մասին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրը։

Միևնույն ժամանակ, գրում է ամսագիրը, Թրամփը «դժկամությամբ է առաջ շարժվում» Ռուսաստանի դեմ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցների ներդրմամբ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցից առաջ Թրամփն ակնարկել էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, սակայն զրույցից հետո նա մտափոխվել էր:

ԵՄ առաջնորդները նույնպես տարակուսանք էին հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը ետ է կանգնում իր նախնական մտադրությունից և նրան անուղղակիորեն քննադատել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը բարելավելու միտում դրսևորելու մեջ: