Բայդենը մեզ կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին. Թրամփ

Բայդենը մեզ կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մարդկությանը տանում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի: Այս մասին հայտնում է  հեռուստաալիքը:«Թուլության և ոչ կոմպետենտության պատճառով Ջո Բայդենը մեզ կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին», - նշել է նա։

Քաղաքական գործիչը 2021 թվականին Բայդենի հանձնարարությամբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհաջող դուրսբերումն անվանել է «ԱՄՆ պատմության մեջ ամենածանր օրը»։

Թրամփը մատնանշել է Միացյալ Նահանգների գործող նախագահի թույլ քաղաքականությունը Մեքսիկայի հետ սահմանների պաշտպանության ոլորտում, անգործությունը թմրամիջոցներից մահերի աճող ցուցանիշներում, կրթական բարեփոխումների բացակայությունը։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե այժմ գտնվեր Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում, ապա մեկ օրվա ընթացքում կկարողանար հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: