Թուրքիայի գլխավոր մուֆթին այցելել է Շուշի

Թուրքիայի գլխավոր մուֆթին այցելել է Շուշի

Թուրքիայի գլխավոր մուֆթի /Թուրքիայի մահմեդականների կրոնական առաջնորդ/ այդ երկրի Կրոնի հարցերով վարչության նախագահ /Դիյանեթ/ Ալի Էրբաշն այցելել է Շուշի։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, թուրքական գլխավոր մուֆթին նաեւ ազնան է հնչեցրել Շուշիի՝ Գեւխեր-աղայի Վերին մզկիթում։ Թուրք մահմեդական հոգեւորականների պատվիրակությունը, որն ուղեկցում է գլխավոր մուֆթիին, այնուհետեւ նամազ է արել Շուշիում։