Ռուսաստանը սպառնում է վտարել միգրանտներին

Ռուսաստանը սպառնում է վտարել միգրանտներին

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է վտարել իր պետության տարածքում անօրինական բնակվող քաղաքացիներին և նրանց հետ ուղարկել ԱՊՀ երկրներ։ «Ձեր երկրների քաղաքացիներից շատ շատերն այսօր անօրինական կերպով են գտնվում իմ երկրի տարածքում։ Եվ եթե մենք՝ ձեզ հետ միասին, մինչև հունիսի 15-ը այդ թվաքանակը չնվազեցնենք, ինչի մասին մեզ հուշում է նաև ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդիկ կենթարկվեն պատժի՝ ընդհուպ մինչ վտարումը և սահմանների փակումը»,- հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով մինչև 2021թ․-ի հունիսի 15-ը երկարացրել էր Ռուսաստանում ժամանակավոր բնակություն հաստատած միգրանտների՝ երկրում գտնվելու ժամկետը։ Այս որոշումն ընդունվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։