Կողոպտել է ուսանողին՝ սպառնալով ծալովի սանրով

Կողոպտել է ուսանողին՝ սպառնալով ծալովի սանրով

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում տղամարդը կողոպտել է ուսանողին՝ սպառնալով ծալովի սանրով, որը նման է ծալովի դանակի։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, վկայակոչելով մարզային ՆԳ վարչության տարածած հայտարարությունը։

Իրավապահները պարզել են, որ մինչեւ կողոպտելը, ենթադրյալ հանցագործը սոցցանցային նամակագրային կապ է հաստատել տուժողի ընկերուհու հետ։ Ուսանող տղան՝ ով այս գործով անցնում է որպես տուժող, իմացել է այդ մասին, ինչից հետո էլ որոշել է հարաբերություններ պարզել ու հանդիպում է նշանակել։

Վեճի ընթացքում ենթադրյալ հանցագործը գրպանից հանել է ծալովի դանակի նմանվող մի իր եւ սպառնացել՝ պահանջելով իր բանկային հաշվին գումար փոխանցել։ Փոխանցման գործարքի կատարումից հետո նա դիմել է փախուստի։ Քննությունը պարզել է, որ դանակի փոխարեն ենթադրյալ հանցագործը օգտագործել է ծալովի սանր։ Հայտնի է, որ նա քսանմեկ տարեկան է, տեղի բնակիչ, գործազուրկ։ Նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ՝։