Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել

Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել

Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի գրառմանը:

«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել...

Ի դեպ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են Վեհափառը, ՀՀ Նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո'թ քեզ»: