Բեռլինում կստեղծվի համաճարակների հետազոտությամբ զբաղվող հատուկ լաբորատորիա 

Բեռլինում կստեղծվի համաճարակների հետազոտությամբ զբաղվող հատուկ լաբորատորիա 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Գերմանիայի իշխանությունները համատեղ կստեղծեն հատուկ լաբորատորիա Բեռլինում, որը կզբաղվի համաճարակների եւ պանդեմիաների տվյալների վերլուծությամբ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ  ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը: Լաբորատորիան աշխատելու է ամբողջ աշխարհում գտնվող իր գործընկերների հետ: Լաբորատորիան վերլուծելու է ինֆորմացիան, որպեսզի կանխատեսի, կանխարգելի եւ բացահայտի համավարակների եւ համաճարակների ռիսկերը, ինչպես նաեւ կզբաղվի դրան արձագանքման եւ դրանց դեմ պայքարի աշխատանքներով: Խոսքը մի այնպիսի գլոբալ հարթակի մասին է, որը կարող է հնարավորություն տալ հասանելիություն ունենալ կենսական կարեւորություն ունեցող մուլտիսեկտորալ տվյալների հանդեպ: Հարթակն աջակցելու է հանրային առողջությամբ զբաղվող մասնագետներին եւ քաղաքական գործիչներին, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշումներ կայացնել արտակարգ իրավիճակների հետ կապված: