Սողանքը տասնյակ մարդկանց կյանք է խլել Հնդկաստանում

Սողանքը տասնյակ մարդկանց կյանք է խլել Հնդկաստանում

Սողանքը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում առնվազն երեսունհինգ մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Times of India-ն։ Ինչպես հայտնում են իրավապահները, իրավիճակը դեպքի վայրում շարունակում է մնալ բարդ եւ բացառված չէ, որ զոհերի թիվն աճի։ Բացի այդ, տեղատարափ անձրեւները հեղեղել են որոշ երկաթուղագծեր, ինչի հետեւանքով խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը եւ ուղեւորափոխադրումն իրականացվում է ավտոբուսներով։ Ընդ որում, որոշ երկաթգծեր վնասված են, եւ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։