Մարսելում հարձակման է ենթարկվել Շվեյցարական մարզական ֆեդերացիայի նախագահը
Ֆրանսիայի Մարսել քաղաքում զինված հարձակման է ենթարկվել Շվեյցարական առագաստային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Լուկաս Լանդոլթը։ Նրան զենքի սպառնալիքով կողոպտել է տաքսու վարորդը։ Այս մասին հայտնում է La Provence պարբերականը։ Լանդոլթը ժամանել էր Մարսել շվեյցարական հավաքականի մրցելույթներին ներկա լինելու համար։ Երեկոյան նա տաքսի է վարձել, որպեսզի հասնի իր վարձակալած բնակարանը։ Վարորդը հասցրել է նրան անհրաժեշտ վայրը, իսկ երբ Լանդոլթը իջել է մեքենայից, զենքի սպառնալիքով խլել է նրանցից մոտը եղած կանխիկ գումարը։ Լանդոլթը կարողացել է փախչել կողոպտիչից եւ դիմել է ոստիկանություն։ Տաքսու վարորդը ձերբակալվել է արդեն հաջորդ առավոտյան։ Հայտնի է, որ նա արդեն կանգնել է դատարանի առաջ։ Թե որքան գումար է նա կարողացել կողոպտել Լանդոլթից, հայտնի չէ։
Կարծիքներ